пятница, 15 декабря 2017 г.

Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»


Վերլուծություն


Պատմվածքը շատ լավ ձևակերպում էր, թե ինչ է իրական սերը, և թե ինչ է իրական նվերը։ Հեղինակը իզուր չէր մեջ բերել փողկապը։ Տղան ցանկանում էր իր հոր համար մի առանձնահատուկ նվեր գներ, որը պատմվածքի մեջ փողկապն էր։ Այն նյութական նվեր էր, բայց նա գերադասեց վաղ առավոտն արթնանալ և միայնակ մի անակնկալ մատուցեր հորը։ Այդպիսով նրա արարքը ավելի լավ նվեր էր, քան փողկապը։ Այն նշանակում էր, որ տղան հասկանում էր հոր սերը և փոխադարձաբար  վերադարձնում էր այն։ Եկեք պատկերացնենք ՝տղան միայն փողկապ նվիրեր այդ օրը իր հորը, ճիշտ է՝ հայրը շնորհակալություն կհայտներ, բայց այս պատմությունը երբեք չէր մտաբերվի։ Նվերներ նվիրել հասկացողությունը մեր օրերում սահմանափակված է նյութական առարկայով, բայց չէ որ Սուրբ Ծնունդը սիրո, լավ վերաբերմունքի, լավ արարքների մասին է։ Եթե ուշադիր լինենք՝ պատմության վերջում նաև խոսք է գնում  կնոջ մասին, ում Ռոբը շուտվանից չէր ասել, որ սիրում է նրան, Ս Ծննդյան առիթով մի նամակի մեջ գրելու էր այդ մասին, և հաստատ գիտեր, որ կնոջը այն շատ դուր կգա։  Ընդամենը մի նամակ, բայց այնպիսի նամակ, որ անպայման գիտես, որ կարդալուց բառերը հոգին կշարժվի։

пятница, 1 декабря 2017 г.

Մի քանի հարցերի պատասխաններ...

Սիրում եմ միայն իմ ընկերներին , իմ շրջապատը, ընտանիքս, իմ հեռախոսը, որը կարողանում է այնպես նկարել, որ ես դրանից ուրախանում եմ, հա ուրախանում եմ, նաև նրա համար, որ դա ես եմ նկարում, ես եմ դրանց հեղինակը,: Հատկապես ոգեշնչվում ու ուրախանում եմ այն ժամանակ երբ իմ ֆոտոյի ուսուցչուհին է հավանում  իմ նկարները, ուրեմն առաջընթաց ունեմ:  Ինչպես արդեն հասկացաք իմ սիրելի զբաղմունքը նկարելն է: ՍԻրում եմ աշխարհում կատարվող իրադարձություները լուսաբանել: Դա չի նշանակում, որ միայն վատ իրադարձությունները, այլ այն ինչ ես եմ նկատում, այն ինչ ես եմ տեսնում: Հրապարակում եմ իմ նկարները, տեսնում են բոլորը  ու իմ կարծիքով հավանում :  Ես միայն զարմանում են այն բաներից, որոնց մասին անգամ գաղափար չունեի: Սիրում եմ զարմացնող բաներ:Զգացմունքների մասին խոսել չեմ կարող, քանի որ  դժվար են լինում արտահայտել այն զգացմունքները, որոնք դու ունենում ես օրվա ընթացքում անընդհատ: Նաև դա ինչ որ չափով գաղտնիք է, որը բարձրաձայնելու կարիք չկա ու չեմ տեսնում:  

Դպրոցս....


Իմ դպրոցի առավելություննռրից ամենաշատը սիրում եմ այն, որ մենք ունենք խոսելու իրավունք։ Դպրոցում մենք փակված չենք, ունենք կարծիք հայտնելու իրավունք, այստեղ բոլորս հավասար ենք։
Դպրոցում ամենագեղեցիկ ու  հարմար  անկյունը գրադարանն է։ այնտեղ տիրում է քար լռություն, ես այնտեղ հանգստանում եմ։ շատ հաճաղ դասերս այնտեղ եմ անում, քանի որ հարմար է, լուռ է, ոչ մեկ չի խանգարում։ Մեր դիզայնի խումբը գրադարանի համար հարմար բարձեր է կարել։ Այն, թե ինչը չեմ սիրում մեր դպրոցում և կուզեի փոխել դժվար է ասել: Առաջին հայացքից կարծես ամեն ինչ լավ է, բայց լավի մեջ էլ կա վատը: Համակրգչով բավականին հարմար է աշխատել և գործդ ավելի արագ ես վերջացնում, բայց ինձ մոտ և համարյա բոլորի մոտ եղել են դեպքեր, որ հարկ է եղել տետր ու գրիչ պգտագերծելը: Թեկուզ փոկրիկ բան նշելու ամ շարադրություն գրելու համար (հետո տանը անպայման արտագրում ենք համակարգչի մեջ): Համարյա բոլոր դասավանդողները թողնում են օգտագործենք փոքր տետրեր նշումների և մնացած բաների համար, բայց կան մի քանիսը, որոնք չեն թողնում: Նրանց անունները չեմ տա: Այ կուզեի, որ նրանք էլ թողնեին պետք եղած դեպքում օգտագորցենք տետրեր: Ես համոզված եմ իմ դպրոցը ամենալավն է իր թերություններով համատեղ:

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...