пятница, 27 октября 2017 г.

Աշխարհը բնությունն է գեղեցկացնում...


Աշխարհը դուք չեք սիրունացնում:  Բնությունն է աշխարհը, դուք՝ մարդիկ մտածում եք, թե դուք եք աշխարհի գեղեցկությունն ու հետաքրքրությունը: Նայեք ձեր շուրջը, փորձեք նկատել ամեն մի մասնիկն աշախարհի, կզգաք որ բնությունն է սիրունացնում ամեն ինչ: Չորս եղանակներին էլ փոխվում ու զարդարում են աշխարհը իր գույնով: Մարդիկ ուղղակի այդ ամենը կարող են փչացնել ու տապալել, մինչ դեռ չեն մտածում, որ իրենց չորս կողմը բնություն է, իրենք շնչում են մաքուր ու բնությանը վայել օդը, եղանակի հոտը: Նայեք այն ծառերին, որոնք միասին կազմում են մեծ անտառ ու դու եթե ուշադիր լինես նրանք ամնե եղանակին փոխում են իրենց գույնը նապաստակի նման, հա ու սիրունացնում են աշխարհը: Իսկ մենք մեզնից ոչ մի լուրջ բան չենք ներկայացնում, ոչ գեղեցիկ ենք, ոչ էլ միասին ինչ որ առավելություն ունենք:

среда, 18 октября 2017 г.

Thirst No. 1: The Last Vampire

Christopher Pike                                                                                                                      
Image result for Thirst No. 1: The Last Vampire, Black Blood, and Red DiceԱյս գիրքը կարդացել եմ մի շնչով։ Այն շատ-շատ հետաքրքիր է։ Գիրքը վեց հատորից է կազմված։ Վեցերորդ հատորը դեռ չի հրապարակվել։ Ի դեպ ասեմ, որ գիրքը օնլայն եմ կարդացելցավոք, գիրքը գրադարանում չկա։ Շատ անհամբեր եմ, ուզում եմ իմանալ, թե երկրորդ հատորում ինչ է լինելու։ Գիրքը մի հինգ հազար տարեկան վամպիրի մասին է։ Օրիգինալ վամպիրը նրան էր ման գալիս, որպեսզի սպանի, քանի որ նրան Աստված ասել էր, որ մինչև մեռնելը պետք է վերացնի այն սխալը, ինչ նա ստեղծել է։ Բայց գիրքը վերջանում է և չի ասում, թե արդյո՞ք վամպիրը մահացավ։ Այս գիրքը իրոք շատ հետաքրքիր էր։ Այն քեզ ստիպում է մտածել մի բանի մասին, որի մասին  երբեք առաջ չէիր մտածել։ Գիրքը գրել է նորից Քրիսթոֆեր Փայքը։ Նրա գրքերը կարդալուց գիտեմ , որ ընկնելում եմ մի արկածային աշխարհ։ Բոլորին մաղթում եմ հաճելի ընթերցում։ Գիրքը կարդալու համար տես այստեղ։

понедельник, 2 октября 2017 г.

Մի փոքր իմ քաղաքի ճարտարապետության մասին

Որպես ապագա ճարտարապետ՝ վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել  մեր Երևանի ճարտարապետությանը։

Զգույշ մնացեք բաոբաբից

«Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշմնացեք բաոբաբից»:

Ի՞նչ է ինձ համար գրականությունը

Սկսել եմ մտածել գրականության դերի մասին:

Վատն այն է, որ մեզ թվում է, թե մենք ժամանակ ունենք

Ամբողջ աշխարհում միակ բանը, որ անվճար  է, բայց թանկ, որին չես կարող տիրել , բայց որը կարող ես օգտագործել, չես կարող կուտակել և կարող ես անընդհատ ծախսել։ 

Արվեստ

I don’t say everything, but I paint everything
Ես ամեն ինչ  չէ որ ասում եմ, բայց ես նկարում եմ ամեն ինչ:

Մի մոռացիր քո յուրօրինակության մասին

Բոլոր մարդիկ ունեն իրենց աշխարհայացքը, իրենց միտքը, իրենց սիրտը, իրենց մարմինը և հոգին։

Մի փոքր Ամանորի մասին

Ընդհարապես Ամանորյա շարադրությունները որախ են լինում, լավ կողմերն են միշտ շեշտում, հուսալով գալիք տարվան երջանկություն և առողջություն։

Վախ

Բոլորս այս կյանքում ունենք մեր վախերը։ Չեմ կարծում այդպիսի մարդ կա, որ վախ ընդհանրապես չունի։

Սև ամպը

Նորից ցրտեց, նորից մռայլ են դարձել օրերը, նորից թռչունները չվում են տաք երկրներ։

Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես

Կյանքը բոլորի համար նույնն է։ Ծնվում ես, մեծանում, սովորում ես, աշխատում վերջում՝մահանում։

Ինձ համար անհասկանալի է

Ամբողջ աշխարհում կան շատ վատ և լավ բաներ։ Եվ դա է ստեղծում հավասարակշռությունը։ Ճիշտ է, աշխարհում կան շատ անարդարություններ։ Բայց կա մի հսկա անարդարություն , որը ինձ հանգիստ չի թողնում։ Կյանքում բնության օրենքներն են գործում, իսկ բնության մեջ՝  կյանքի օրենքները։ Բնությունը կյանք է, կյանքը՝ բնություն։ Օրենքն այսպիսին է, և ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Բայց կա մի օրենք բնության մեջ, որը չի համընկում ։ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ: Բնության շղթան իմ գլխում չի տեղավորվում։ Առյուծը ուտում է գայլին, գայլը ուտում է բորենուն , բորենին՝ աղվեսին, աղվեսը կարող է հավ ուտել, հավը կարող է միջատ ուտել և այլն։ Սա բնության շղթան է: Եթե բնության մեջ ամեն ինչ կապ ունի կյանքի հետ , արդյո՞ք կյանքում էլ է այսպես:։ Եթե այո, ուրեմն  դա կյանքի ամենաանարդար երևույթներից է։ Մենք բոլորս սովորել ենք, որ մարդկանց չպետք է նեղացնել, անկախ նրա ֆիզկական կամ  բնավորության թուլությունից:Մենք սովորել ենք ապրել իրար հարգելով, իրար սիրելով, իրար օգնելով։ Իսկ դա կենդանիների մոտ այլ է։ Օրինակ՝ եթե կենդանին ուզում է ապրել, ապա պետք է պայքարի իր կյանքի համար, կենդանի մնալ՝ մյուսին ոչնչացնելով։ Իսկ կարո՞ղ է՝կյանքում էլ է այդպես էլ։ Բայց արդյո՞ք չենք կարող բոլորս իրար սիրելով ապրել և կյանքում, և բնության մեջ:

Տիեզերք

Երբևէ եղել են ժամանակներ, երբ պառկել ես աստղերի տակ և վեր ես նայել։ Նայել ու հոգումդ վախ ես ձեռք բերել։ Նայելով տիեզերքին, նայելով աստղերի գեղեցկությանը, և հանկարծ տիեզերքի անսահմանությունը հոգուդ մեջ մի վախ է առաջացնում։
Ամենավատն այն է, որ երբեք չեմ հասկացել, թե ինչից եմ վախենում, ինչն է այդ վախը։ Գիտեմ , որ վախեցել եմ ,բայց չգիտեմ թե ինչից ։ Իսկ հիմա կարծես թե հասկացել եմ, դա մենության վախն է։ Մենք վախենում ենք, երբ տեսնում ենք, թե ինչքան մեծ է, անսահման է մեր տիեզերքը և նկատում ենք , որ մենակ ենք։ Եթե անգամ շրջապատված ենք հազարավոր մարդկացով, մեկ է՝ մեր հոգիներին հարվածում է այդ վախը, այդ մենությունը։ Մենություն․․․ Բոլորս էլ մենակ ենք, ուղղակի վախենում ենք ընդհունել, որպեսզի չկորցնենք ուրախությունը:

Ազատություն

Արդյոք մենք գիտենք,թե ինչ է ազատությունը, ազատ միտքը,ազատ խոսքը։ Իսկ արդոք մենք այն ճիշտ ենք օգտագործում։ Արդյոք մեզ տալիս են ազատություն և արդյոք դա մեզ հերիք է։ Ոչ, մենք չգիտենք ինչ է ազատությունը, եթե մենք իմանայինք ինչ է ազատությունը Երկիր մոլորակը ավելի լավ վիճակում կլիներ։ Իսկ ազատ միտք՝ Այո ունենք։ Մենք ՄՏԱԾՈՒՄԵՆՔ ազատ, քանի որ գիտենք,որ մեր մտքում միայն մենքենք ու մեր մտքերը, ոչմեկ այնտեղ մեզ չի կարող դատել։ Բայց մենք չունենք ազատ խոսք, որովհետև վախենումենք դատվելուց և վախենումեն լսելու ուրիշի ազատ խոսքը։ Իսկ ինչ է ձեզ թվում, արդյոք լավ է որ մենք չենք լսում ուրիշի ազատ խոսքը, չէ որ դրանք կարողեն մեզ վիրավորել, բայց դրանք նաև կարողեն մեզ օգնել լինել ավելի լավը և աշխատել մեր սխալների վրա։ Այսքանից հետո կարողենք եզրակացնել,որ մենք ճիշտ չենք օգտագործում ազատությունը։

воскресенье, 1 октября 2017 г.

Սպասում ենք, սպասում…

Սպասում ենք… ինչի՞ն ենք սպասում: Հաջողությա՞նը, երջանկությա՞նը: Բայց ինչո՞ւ ենք սպասում: Հենց այնպես սպասելով՝ հաջողությունն ու երջանկությունը մեզ չեն այցելի: Պետք է ամեն բան անել դրանց հասնելու համար: Մեր ամեն մի ճիշտ քայլը մեզ մոտեցնում է դրանց: Ձգտելով երջանկությանը՝ մեր կյանքն իմաստավորվում է: Գիտենք՝ ինչու ապրել: Իսկ ճիշտ քայլերը մեզ ծանոթացնում են հաջողության հետ: Յուրաքանչյուր ճիշտ քայլ մեզ հաջողություն է բերում և երջանիկ լինելու հնարավորություն տալիս: Կարևորն այն է, որ մենք հենց այնպես չսպասենք դրանց: Մեր առջև նպատակ դնենք և ձգտենք հասնել դրանց:

Կյանքն անցնում է

Բոլորիս կյանքն էլ անցնում է՝ այն լինի բուռն, թե միապաղաղ: Փնտրում ենք խնդություն ամեն ինչի մեջ: Ցանկանում ենք ուրախ ապրել, երջանիկ ապրել: Մեկն իր կյանքով նվիրվում է կենցաղին, ապրում դրանով և իր խնդությունը գտնում այնտեղ: Մեկն ուղղակի երազելով է ապրում: Նայում վեր և երազելով անցնում դյութական ճամփաներով: Ամեն ոք ամեն տեղ փնտրում է իր ուրախությունը, և գտնո՞ւմ է: Բայց մի պահ բոլորս էլ նայելու ենք վեր: Անկախ մեր ապրած կյանքից՝ վեր ենք նայելու և հասկանալու, որ մեր կյանքն անցողիկ է, մեր տարօրինակ կյանքն ավարտվելու է: Հասկանալու ենք և վերև նայելով՝ փնտրելու ենք Հարդագողի ճանապարհը:

Դու ես քո հույսը

Վստա՞հ ես ընկերներիդ, ծնողներիդ վրա: Ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ նրանք դադարեն քեզ օգնելուց: Հուսահատվելո՞ւ ես,  որ քեզ օգնության ձեռք մեկնող չկա: Դու ես քո հույսը: Մի հենվիր ոչ մեկի վրա: Նրանք հավերժ չեն լինի քո կողքին: Վստահիր ինքդ քեզ, վստահ եղիր ուժերիդ վրա: Դու ինքդ ամեն ինչ կարող ես անել, դու ամեն ինչի ինքնուրույն կարող ես հասնել: Դժվար կլինի, երբ հանկարծ պարզես, որ քեզ օգնող չկա: Ավելի լավ է՝ հենց սկզբից էլ այդ հույսով չապրես: Ձգտես ամեն ինչի ինքնուրույն հասնել: Լինել ինքնուրույն:

Ժպտա…

Ժպտա… Հիշիր, որ ինչ-որ մեկին պետք ես: Հիշիր՝ ինչ-որ մեկը քեզանով է ապրում: Ժպտա, որովհետև ինձ ես պետք: Ոչ թե ասում եմ ասելու համար, այլ իսկապես պետք ես: Ժպտա, ու կփոխվի ամեն ինչ: Ժպտա ու մտածիր, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Ժպտա, որ աշխարհն էլ քեզ ժպտա: Ժպտա, որովհետև Մարդ ես: Ժպտա, որովհետև իսկապես լավ ընկեր (ներ) ունես: Ժպտա, որ ես էլ ժպտամ: Հիշիր՝ կյանքը մի օր չէ՞ որ ավարտվում է: Աշխատիր ուրախ լինել: Փորձիր մտածել լավ բաների մասին: Փորձիր ու հաստատ կստացվի: Ամեն ինչին նայիր այլ տեսանկյունից: Ամեն մեկի մեջ տես միայն լավը  ու փորձիր այնպես անել, որ նա էլ քեզ նման լավը դառնա (հիշիր, որ դու լավն ես): Ես այդպես եմ   անում: Վստահ եմ՝ քեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն փորձել է պետք: Դրա համար էլ ժպտա ու ամեն ինչ հաստատ լավ կլինի: Դու մենակ չես:

Ուզում եմ…

Ես հոգնել եմ այս կանոններից, այս արգելքներից: Ուզում եմ ապրել մի աշխարհում, որտեղ բոլորն ազատ են: Որտեղ մարդկանց  կանոններ պետք չեն, կոչումներ պետք չեն: Մարդիկ էլ չեն ուզում ոչ ոքի վնասել: Ոչ ոք ոչնչից կախված չէ և չի մտածում խախտել օրենքները: Չեմ ուզում, որ ամենուր մարդկանց հսկեն: Թող դռների մոտ պահակներ չլինեն և չվռնդեն ոչ մի տեղից մարդկանց: Ուզում եմ, որ աշխարհում ներդաշնակություն տիրի: Բոլորը միմյանց հանդեպ հարգալից լինեն, սիրեն միմյանց: Ափսոս, որ  հույս անգամ չունեմ, որ մի օր այսպիսի աշխարհում կապրեմ:

Ընկեր…

Ինչպես   ասում   են,   կյանքը   փուլերով   է,   որոնց   ընթացքում   փոխվում   է   նաև   շրջապատը:   Փոխվում   է   շրջապատը…   Բայց   այդ   մեր   երազած   շրջապատում   ո՞վ   է   ասել,   որ   միայն   անթերի   են   մարդիկ:   Մարդիկ   կան,   ովքեր   այս   կյանքին   ուրիշ   երանգներով   են   նայում:   Երանգներ,   որոնք   չեն   համապատասխանում   իմ   վառ   պատկերացմանն   այս   կյանքի  մասին: Իհարկե   ես   մեծամիտ   չեմ,   բայց   համակերպվող   էլ   չեմ:   Չեմ   վիճում մարդկանց   հետ   այն   դեպքում,   երբ   լինելով   սխալ   և   գիտակցելով   այդ,   միևնույն   է,   իրենցն   են   պնդում:   Ես   իմ   կյանքից   ուղղակի   դուրս   եմ   թողնում   նրանց   և   միայն   տեղ   եմ   հատկացնում   այնպիսիներին,   ովքեր   ինձ   նման   հայացք   ունեն   այս   կյանքի   նկատմամբ:   Ես   մեծամիտ      չեմ:   Այո,   ես   այդպիսն   չեմ:   Պարզապես   ես   ոչ   բոլորի   հետ   եմ   հարաբերվում:   Ես   ընտրում   եմ   իսկական   ընկերներին   բազմության   միջից:
Փոքրուց   միշտ   ցանկացել   եմ   մեծանալ   և   ունենալ   շատ   հավատարիմ   ընկերներ:   Իհարկե   ես   միշտ   ունեցել   եմ   կողքիս   այնպիսի   մարդիկ,   ովքեր   ամեն   պահի   պատրաստ   են   եղել   ինձ   օգնել:   Բայց   ես   շարունակում   եմ   փնտրել   այն   մեկին,   ով   ինձ   անհրաժեշտ   է,   ով   ինձ   համար   իսկական   ընկեր է: Իսկական ընկերը   նա   է,   ով   անկեղծ   ասոմ   է   «Ես   հավատում   եմ   ուժերիդ»   նույնիսկ   այն   ժամանակ,   երբ   արդեն   դու   ես   դադարել   հավատալ   ինքդ   քեզ:   Լավագույն   ընկերը   նա   է,  ով  հասկանում   է,   որ   քեզ   հետ   ինչ-որ   բան   այն   չէ,   անգամ   եթե   դեմքդ   ժպիտով   է   ողողված…Կարևոր   չէ   ընկերների   քանակը:   Մեկ   միլիոն   ընկեր   ոնենալը   չէ   հարստությունը:   Հրաշք է գտնել   այն   մեկ   ընկերոջը,   ով   դեմ   կկանգնի   մեկ   միլիոնին`   հանուն   քեզ:   Մեր   երջանկությունը   կրկնապատկվում է, երբ   կարողանում   ենք   այն   կիսել   այդ   ընկերոջ   հետ:      Մեր   կյանքն   առանց   ընկերների   ոչինչ   է:   Պետք   է   ամուր   պահենք   իսկական   ընկերներին:

Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը

Երբեք չէի ցանկացել իմանալ՝ ինչ բան է կարոտը: Մի բան, որը քեզ տանջում է ամեն տեղ, ամեն պահի: Անգամ չես կարողանում կենտրոնանալ, երբ հիշում ես նրան, ով քեզ համար այդքան թանկ է: Բայց քեզ ստիպում է կարոտել այն մեկը, ով քեզ ոգեշնչում է, ստիպում է ժպտալ, հավատալ ուժերիդ: Նա անում է ամեն բան, որ դու զգաս իր ներկայությունը: Իմանաս, որ մենակ չես: Բայց միևնույն ժամանակ նա քեզ հետ չէ: Բազմաթիվ կիլոմետրեր են բաժանում ձեզ իրարից: Բայց ոչ… նա քեզ հետ է… կամ քեզ հետ չէ, չգիտեմ: Նա ներկա է, բայց ներկա չէ, էլի չգիտեմ: Նա ժպտում է, բայց չես տեսնում: Նա խոսում է, բայց չես լսում: Մոռանում ես նրա ձայնը: Այն հարազատ ձայնը, որը լսում էիր ամեն օր: Ձայն, որը կարևոր դարձավ քեզ համար, երբ սկսեցիր կարոտել: Կարոտեցիր և մոռացար, թե ինչ տեսք ունի նա: Մոռացար դիմագծերը, որոնց կարող էիր ժամերով նայել: Աչքերը, որոնք միայն քեզ էին նայում: Բայց դու հասկացար այդ ամենը միայն կարոտելուց հետո: Եթե չլիներ կարոտը, երևի մենք չէինք հասկանա, թե որքան կարևոր ենք իրար համար: Կարոտի միջոցով մենք սկսեցինք զգալ իրար: Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը:

Երբ ես սիրեցի ինքս ինձ

Թարգմանությունը՝ Անգելինա Արզումանյանի

Դուք հրեշտակ եք ինչ-որ մեկի կյանքում

Ես վստահ եմ, որ հրեշտակները երևում են մեզ և ինչպես սովորական մարդիկ , ովքեր քայլում են մեզ հետ, հայտնվում են մեր կյանքում, բայց ասում և անում են բացառապես անհավատալի բաներ: Հնարավոր է, որ սա ընդամենը սովորական երևակայություն է, բայց ես կարծում եմ, որ աշխարհում երևակայություն էլ է պետք: Բացի այդ՝ շատ բան է կախված այն բանից, թե ինչպես ենք մենք իրերին նայում: Աստված ասել է «Աստծո հետ զրույցների ընթացքում…»՝ «Ես բացի հրեշտակներից ուրիշ ոչ ոքի չեմ ուղարկել քեզ մոտ»: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը հրեշտակ է: Նրանք բոլորը ուղարկված են Աստծու կողմից, և բոլորը մտել են ձեր կյանք հատուկ առաքելությամբ:Հնարավոր է, որ այդ առաքելությունը միայն հոգու մակարդակում է երևում, բայց այդ մակարդակում դա հայտնի է երկուսիդ էլ: Զարմացա՞ծ եք: Մտածեք այս մասին:Դուք ինչ-որ մեկի կյանքի հրեշտակն եք : Միակ հարցն այն է, թե արդյո՞ք դուք հավատում եք դրան: Որոշ մարդկանց համար այս զրույցի իմաստը միանգամից է հասկանակի լինում: Մյուսները… դե, մյուսները մի փոքր համառ են և նրանք այս ամենը մի քիչ ուշ են հասկանում:

Հոգնել եմ…

Հոգնել եմ: Ուղղակի հոգնել եմ: Այն ամենն, ինչ ինձ ոգեշնչում էր, հիմա չեմ զգում: Դրանք էլի ինձ շրջապատում են, բայց ես առաջվա պես չեմ ընկալում դրանք: Ոչինչ անելու ցանկություն չունեմ: Չեմ ուզում քայլել, չեմ ուզում կանգնել, չեմ ուզում սովորել: Անգամ խոսել չեմ ուզում ոչ ոքի հետ: Ուզում եմ մենակ լինել: Լինենք միայն ես և իմ մտքերը: Ուզում եմ կտրվել աշխարհից: Զգում եմ, որ ունեմ այդ մենակության կարիքը: Բայց միևնույն ժամանակ չեմ ուզում մենակ լինել: Ոչինչ չեմ հասկանում: Նայում եմ շուրջս և տեսնում, թե որքան լի է իմ կյանքը: Բայց ես եմ դատարկ: Իմ ներսում է դատարկությունը: Թե ինչո՞ւ եմ դատարկ, չգիտեմ: Դա իմ զգացողությունն է: Ոչ ոք ունակ չէ հասկանալու: Ոչ ոքի մտքով անգամ չի անցնում՝ ինչ է եղել: Եվ ավելի լավ, որովհետև գիտեմ՝ ինձ չեն հասկանա: Միայն ես կարող եմ ինձ օգնել: Եթե ես լուծում չգտնեմ, ուրիշ ոչ ոք չի կարող գտնել:

Քո լույսը դրսից չի գալու, այն քո ներսում է

Մի փնտրեք գնահատականներ դրսում: Համաձայնության խոսքեր, հիացմունք և գովասանք, ամենաբուռն ծափահարություններն աշխարհի երբեք չեն կարող բավարարել քո սրտի ամենախորը ձգտումները: Դրանք կարող են միայն ժամանակավոր և պայմանական լինել: Դու ուժասպառ կլինես՝ փորձելով պահել քո հեղինակությունը մարդկանց մոտ:
Քո լույսը դրսից չի գալու, ընկերս, այն միայն քո ներսում է հնարավոր գտնել: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա: Դու անսովոր ես մինչև քո հոգու խորքը: Հատկապես յուրահատուկ ես, քանի որ կյանքը քեզ չի մասնատել: Առանձնահատուկ ես այն ուժով, որ շարժում է ծովերը և մոլորակներն իրենց ուղեծրով: Մի համեմատիր քեզ և մի փորձիր նմանվել որևէ մեկին: Չի ստացվի:
Դու յուրահատուկ ծաղիկ ես: Անսովոր ես անգամ, երբ տխրության գագաթնակետին ես, կասկածի, ցավի պահերին, տան կարոտի ժամանակ: Դու բացարձակ նմանակն ես, անփոխարինելի այն Բանի արտահայտումը, որը երբեք չի կարող արտահայտվել: Դու երբեք չես կարող լինել ուրիշ ծաղիկ, և դրանով է պայմանավորված քո մեծությունն ու քո արժեքը:
Չփոխվես: Տիեզերքը զգուշորեն փայփայում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:

Սերը կախվածություն է



Սերը կախվածություն է: Երբ սիրում ես, զգում ես, որ կախված ես մեկից: Քո ամեն մի քայլն անելուց առաջ մտածում էս նրա մասին: Զգում ես, որ առանց նրա դու դատարկ էս: Բացի նրանից ուրիշ ոչ ոք չի կարող քեզ հանգստացնել: Նրան ոչ ոք չի փոխարինի: Նա նման չէ մյուսներին: Չգիտես, թե ինչով, բայց մեկ է նման չէ: Մյուսների համար նա սովորական մարդ է, բոլորի նման: Ունի նույն բնավորության գծերը, նույն դիմագծերը, բայց ոչ քեզ համար: Դու կարող ես առանց բառերի հասկանալ նրան: Դու կարդում ես նրա մտքերը: Դու գիտես, երբ ինչպես վարվել և ինչպես օգնել: Թվում է, թե սա բավարար է: Բայց ամեն բան պետք է փոխադարձ լինի: Հնարավոր չէ սիրել մի մարդու, նայել նրա աչքերի մեջ, այն դեպքում երբ դա փոխադարձ չէ: Դա ինքնասպանություն է: Հիմարի պես հավատալ ու ապրել փակ աչքերով: Եվ հանկարծ անսպասելի կերպով աչքերդ բացվում են: Բազմաթիվ գունային երանգներին փոխարինում է սեվն ու սպիտակը: Հասկանում ես, որ խաբվել ես: Սերը կուրացրել է քեզ: Այդ այն չէր, ինչ դու մտածում էիր: Դա սեր չէր: Դա խաբկանք էր: Հարկավոր է մոռանալ և շարունակել ապրել:

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...